Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է եւ խիստ վտանգավոր. ՀՅԴ Բյուրո

Քաղաքական

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացների վերաբերյալ.

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրա­վերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավոր­ման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակ­ցությամբ։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախա­պայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին եւ Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլեւ ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Ավելին, Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայա­ցուցիչների հայտարարությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար­գա­վորման գործընթացն Ադրբեջանի հետ համադրելու վերաբերյալ, փաստում են, որ խոսքը ոչ թե գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցությունների, այլ թշնա­մական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրվող նոր անձնատվության մասին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է եւ խիստ վտանգավոր։ Դա արվում է Հայաստանի Հանրապե­տության շուրջ ստեղծված միջազգային քաղաքական եւ անվտանգային մի իրավի­ճակում, երբ երկիրը պարտության տարած օրվա իշխանությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զուրկ է հայության կենսական շահերն արդյունավետ պաշտպանելու կարողականությունից։

Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով եւ անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետեւանքների ու ինքնիշխանության կորստի։

Առկա մտահոգություններն ավելի են խորանում ՀՀ իշխանությունների անպա­տասխա­նատու քաղաքական վարքի եւ հաշվետվողականության ի սպառ բացակա­յության պայման­ներում։ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանա­գետի ընտրության կարիք չի զգացվում։

Այս պայմաններում ՀՅԴ Բյուրոն ՀՀ իշխանություններից պահանջում է․

1.   Անմիջապես քողազերծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավոր­ման գործընթացի ուղենիշները.

2.   Անվանապես եւ ամբողջությամբ մերժել թուրքական նախապայմանները.

3.   Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը կապակցված չի կարող լինել որեւէ երրորդ կողմի հետ։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորման գործընթացում անառարկելիորեն պետք է հաշվի առնվի ՀՀ Սահմանադրա­կան դատարանի՝ Ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրա­կանության հարցի վերա­բերյալ 2010 թ․ հունվարի 12-ի որոշումը. ՀՀ-ի բոլոր քայլերը պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշում­ներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմա­նադրա­կան կարգի հիմնարար սկզբունքներին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ մեր ժողովրդի իրա­վունքների կանխորոշումը ոչ մի իշխանության մենաշնորհը չէ։ Հայ-թուրքական հարաբերու­թյունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ, առանց թուրքական նախապայմանների եւ մեր սերունդների իրա­վունքների ոտնահարման։ Հետեւաբար պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիր­քո­րոշմամբ զարգացնել հայ-թուրքա­կան՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։

Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել եւս ինքնախոս­տո­վանված խիստ վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող եւ հայկական շահերը ոտահա­րող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշ­խանու­թյունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային ճանաչման հասնելու լեգիտիմ իրավունքը։

Վերահաստատում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից գրավոր եւ բանավոր որեւէ համաձայնություն, որը կխախտի Արցախի Հանրապետության վերա­բերյալ իրավական հիմնարար նորմերը եւ կամ հարցականի տակ կդնի Թուրքիայից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հատուցումների պահանջների իրավակա­նությունը՝ ի սկզբանե առ ոչինչ է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված