Ասուլիսի ժամանակ սարդը բարձրացել է նախարարի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱվստրալիայում մեծ սարդը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացել է Քվինսլենդի առողջապահության նախարար Իվետ Դ’Աթի ոտքի վրա։ Տեսանյութը դեկտեմբերի 26-ին հրապարակել է Reuters-ը Twitter-ի իր էջում։
Պաշտոնյան ճչացել է, երբ տեսել է սարդին, սակայն հայտարարել է, որ շարունակելու է ելույթը։ Դ'աթը կատակով խնդրել է ասել իրեն, երբ սարդը բարձրանա իր դեմքի վրա: