Մարությանը և այլ ՔՊ-ականներ ավագանու անդամի լիազորությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել. քաղաքապետ
Տեսանյութեր
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Համաձայն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրության «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին։ Նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում աշխատանքները»,-ասաց քաղաքապետը։
«Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գայանե Վարդանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գառնիկ Վարդանյանին»,- նորընտիր քաղաքապետը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից