Տղամարդը եւս երեք անգամ ամուսնացել է, որպեսզի իր առաջին կինը չձանձրանա
ԱյլՄալայզիայում Վալի անունով մի տղամարդ հարսանիք է արել, իսկ հետո ևս երեք անգամ ամուսնացել, որպեսզի իր առաջին կինը չձանձրանա, գրում է World of Buzz-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ տղամարդու ընտրյալը դեմ չէ, որ այժմ իրենց հետ տանը ապրում են եւս երեք կանայք։ Ընդհակառակը, կինը ուրախ է նոր ընկերներ ունենալու համար, քանի որ նախկինում ամուսինն ամբողջ օրն աշխատավայրում էր անցկացնում, իսկ ինքն իրեն միայնակ էր զգում։
Հաղորդվում է, որ երեք նոր կանանց անուններն են՝ Լինա, Անի և Տիխե, նրանք նույնպես դեմ չեն նման սիրող ամուսին ունենալուն։
«Ես դեմ չեմ, եթե նա կարողանա բոլորին նույն կերպ վերաբերվել», - մեկնաբանել է կանանցից մեկը:
Այժմ կանայք օգնում են Վալիի առաջին կնոջը տնային գործերում և մեծացնում երեխաներին՝ յոթամյա աղջկան և չորսամյա որդուն։ Բազմազավակ ընտանիքն ապրում է երջանիկ, սակայն սոցցանցերի օգտատերերը ծաղրում են տղամարդուն։