«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են հոգևոր մտերմության վրա»․ Սարգսյանի մաղթանքը՝ Պուտինին
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է
«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման:
Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն եմ մաղթում, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ