Հեռուստահաղորդավարուհին սխալմամբ հայտնել է Հռոմի պապի մահվան մասին
ԱյլԲրիտանացի հեռուստահաղորդավարուհի Քայլի Պենտելոն, ով աշխատում է ITV News հեռուստաալիքում, սխալմամբ հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Հաղորդում է Daily Beast-ը:
Պոնտիֆիկոսի՝ «Քաղաքին և աշխարհին» ուղղված ավանդական ուղերձի և կարիքավորներին պատվաստանյութեր տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ նրա արտահայտության մասին լուրերը կարդալիս Պենտելոն հայտարարել է, որ «հաղորդվել է նրա մահվան մասին»։
Լրագրողուհին, սակայն, անմիջապես հասկացել է իր սխալը, ներողություն խնդրել, ապա շարունակել է լուրերը կարդալ՝ ուշադրություն չդարձնելով կատարվածին։