Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն չի լինի սրա օրոք. Արմեն Աշոտյան
Քաղաքական
Ես վստահ եմ, որ իշխանափոխություն Հայաստանում լինելու է փողոցային պայքարի միջոցով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն չի լինի սրա օրոք: Մենք տեսնում ենք՝ ՏԻՄ-երում ինչ է կատարվել: Ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, բայց զոռբայությամբ, ոստիկանության գրպանային գործադրմամբ փորձում են մանդատը տալ իշխանություններին: Հետեւաբար, ընտրությունների վրա հույս դնել պետք չէ: Խորհրդարանը կարող է ունենալ իր ընդդիմադիր հատվածով շատ կարեւոր դերակատարություն, լինել կայծը, լինել բարձրախոսը փողոցային ընդդիմադիր պայքարի»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին` Աշոտյանը նշեց. «Այստեղ չկա որևէ իրավունք, չկա արդարություն, չկա օրենքի գերակայություն, կա անհնազանդներին պատժելու և դրա միջոցով մնացածին վախեցնելու ստոր, թուրքաբարո գործելաոճ, որը չի անցնելու»։
Նրա խոսքով` Աշոտ Մինասյանը մենակ չէ, իր հետ ազատազրկված են Առուշ Առուշանյանը, Մամիկոն Ասլանյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Մկրտչյանը, Նարեկ Մանթաշյանը և էլի բազմաթիվ մարդիկ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ