Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Volkswagen Golf-ն ու Ford-ը, կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 24-ամյա Արման Կ-ի վարած Volkswagen Golf մակնիշի և 28-ամյա Գուրգեն Ս-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 47-ամյա Արմեն Կ-ն և 25-ամյա Աստղիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ