Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը
ՎրաստանԹուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, գրում է Yandex-ը: Մինչդեռ անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի այդ հանդիպմանը։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։