Շվեդիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով
Աշխարհ
Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդ և թագուհի Սիլվիան վարակվել են կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Շվեդական ռադիոն:
«Շվեդիայի թագավորի ու թագուհու կորոնավիրուսի թեստերը, համաձայն Թագավորական պալատի հաղորդագրության, դրական արդյունք են ցույց տվել: Նրանք թեթև ախտանշաններ ունեն, իրենց լավ են զգում»,- հայտնել են ռադիոյից:
Շվեդիայի 75-ամյա թագավորն ու 78-ամյա թագուհին կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված էին և անցել են վերապատվաստում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ