Վարազդատ Հարոյանն արժանացավ ՖԱՖ-ի մրցանակին
Սպորտ
Հայկական առաջին ճակատ (ՖԱՖ) երկրպագուական շարժման կողմից 2021 թվականի տարվա համակրանք մրցանակին արժանացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, անցած տարվա ամփոփման ընթացքում ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն անդրադարձավ 2021 թվականին և շեշտեց, որ երկրպագուների ՖԱՖ շարժումն արդեն 15 տարեկան է: «15 տարին պատկառելի տարիք է ցանկացած շարժման համար, հատկապես մեզ համար: Մենք շարունակելու ենք հավատալ մեր երազանքին»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ներկա էր մրցանակաբաշխությանը և առանձնացրեց, որ թե ֆեդերացիան, թե երկրպագուները պետք է փոխադարձ պահանջատեր լինեն 2022 թվականին:
ՖԱՖ-ն 2021 թվականին տարվա համակրանք մրցանակը շնորհվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իսպանական «Կադիս»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով տեսակապով միացավ մրցանակաբաշխությանը: «Ինձ համար մեծ պատիվ է ՀՖՖ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, ստանալ նաև ՖԱՖ-ի մրցանակը»,-ասաց Հարոյանը:
Հայկական առաջին ճակատը` ՖԱՖ-ը հիմնադրվել է 2007 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում