Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրաց եւ հայ ժողովուրդների բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններով։
«Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին եւ եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։ Դարավոր եղբայրության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններով, որոնք, հավատում եմ, կպահպանվեն նաեւ ապագայում։ Բոլորիդ խաղաղություն, առողջություն, ուրախություն եւ հաջողություններ եմ մաղթում»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ։