Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել 

«Խորհրդանշական ծնունդ․ մայրն, ունենալով որդու կորստի ապրումները, նոր կյանք պարգևեց․ Էմմանուելը ծնվեց ․․․»

Բլոգոսֆերա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդանշական ծնունդ՝ Մայրն, ունենալով որդու կորստի ապրումները, ուժ գտավ իր մեջ, և նոր կյանք պարգևեց՝ Էմմանուելը ծնվեց ․․․
Տավուշի մարզի երիտասարդ բժշկուհու, ԵՊԲՀ շրջանավարտ՝ Վարդուհի Վարդապետյանի աշխատանքի հուզիչ պահերից մեկը մի քանի օր առաջ՝ հունվարի 6-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբոր` Էմմանուել Մանուչարյանի ծնունդն էր:
44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանը Տավուշի մարզի Հաղարծին գյուղից էր: Նրա եղբոր ծնունդը սպասված էր ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ գյուղի համար:
Երեխայի ծնունդն ընդունող բժշկական թիմից Վարդուհի Վարդապետյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը ավարտել է 2009 թվականին, ապա ընդունվել է կլինիկական օրդինատուրա ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ, որն անցել է «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում:
Վարդուհի Վարդապետյանն այժմ ղեկավարում է Իջևանի բուժկենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:
«Վիրահատությունը ընթացել է հարթ, որևէ խնդիր չի առաջացել, իրապես մեզ համար հրաշք էր: Ծնվել է առողջ երեխա, 3 կգ 700 գրամ քաշով, 51 սմ հասակով: Չեմ կարող հուզմունքս բացատրել, չափազանց մեծ էր պատասխանատվությունը, խորհրդանշական ծնունդ էր: Մայրն, ունենալով որդու կորստի այդ ապրումները, ուժ գտավ իր մեջ, և ծնվեց Էմմանուելը»,- խոստովանում է բժշկուհին:
Օրդինատուրան ավարտելով 2013 թվականին Վարդուհին անմիջապես մեկնել է հայրենի քաղաք՝ Իջևան աշխատելու:
«Ի սկզբանե որոշել էի, որ պետք է բուհն ավարտելուց հետո անպայման վերադառնամ Տավուշ: Բժշկական համալսարանն իսկապես մայր բուհ է, այն մեզ կայացրել է նախ որպես մարդ, տվել մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, մշտապես գործելու կամք: Դասավանդել են դասախոսներ, որոնք լավագույնս գիտակցում էին սահմանին բժշկագիտությունը զարգացնելու կարևորությունը, խրախուսում մեզ՝ ուսանողներիս, դառնալ դրա մասնակիցը»,-նշում է Տավուշում աշխատող երիտասարդ բժիշկը:
Նա վստահ է, որ մարզերում ևս պետք է հավասարապես առաջ գնա բժշկությունը՝ հանգեցնելով ընդհանուր բժշկագիտության բարձրացմանը հանրապետությունում:
«Շատ բարդ վիրահատություններ, որոնք չէին կատարվում այստեղ, հիմա Երևանի տարբեր բուժհաստատությունների մեր գործընկերների օգնությամբ, իրականացվում են հենց տեղում: Գալիս են մասնագետները և օգնում ՝ կատարելու այդ վիրահատությունները, և նաև կիսվում իրենց փորձով, վերապատրաստման դասընթացներ անցկացնում»,-ընդգծում է Վարդուհի Վարդապետյանը:
Երիտասարդ բժշկուհին ցանկանում է, որ իր գործունեության ընթացքում մարզում շատանան ծնունդները, որ սահմանին մանկան ճիչեր շատ լսվեն»:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
Ամենադիտված