Մոդելը պարզել է, որ իր արտաքինը գողացել են սեքս-տիկնիկ ստեղծելու համար
Ժամանց
Իսրայելցի մոդել Յաել Քոհեն Արիսը պնդում է, որ ընկերությունը գողացել է իր արտաքինը՝ սեքս-տիկնիկ ստեղծելու համար, հայտնում է LADBible-ը։
Ինքը՝ Յաելը, կարծում է, որ տիկնիկ արտադրողը անձնական լուսանկարները գողացել է սոցցանցերից, բացի այդ, ապրանքը ստացել է նույն անունը, ինչ իսրայելուհին։ Մոդելը, սակայն, պարզաբանել է՝ ինքը դեմ չէ, որ իր ինքնությունը օգտագործեն սեքս-ինդուստրիայում, պարզապես պետք է թույլտվություն խնդրել։
Այժմ Արիսը աշխատում է իր իրավաբանների հետ և ծրագրում է հասնել տիկնիկի վաճառքի արգելքին. նա շահագրգռված չէ ընկերությունից որևէ նյութական օգուտ ստանալ:
«Այն պետք է անհետանա խանութների դարակներից։ Լավագույն բանը, որ կարելի է սովորել այս պատմությունից, դաս քաղելն է»,- ասել է նա:
Սակայն մոդելն այստեղ նաեւ դրական կողմեր է գտել: Նա շոյված է, որ իր արտաքինն այդքան գրավիչ են համարել։
«Դա նշանակում է, որ ես դուր եմ գալիս մարդկանց, ուստի դա ինձ շոյում է: Բոլորին էլ դուր է գալիս իրենց գեղեցիկ զգալ»,- եզրափակել է աղջիկը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ