Ուկրաինացի «Բարբին» հայտարարել է, թե գերբնական ուժեր ունի (լուսանկարներ)
Վալերիա Լուկյանովան, ով հանրությանը հայտնի է որպես «Օդեսայի Բարբի», հայտարարել է, որ ունի գերբնական ուժեր։
Աղջիկը պնդում է, որ կարող է օգնել մարդուն երիտասարդանալ, ինչպես նաև դուրս գալ Աստրալի հարթություն։
«Ես հին կոմսերի ընտանիքից եմ: Մանկուց տեսել եմ որոշակի հոգիներ, տեսել եմ նուրբ աշխարհը: Ես մեդիում եմ։ Ես շատ հաճախ եմ դուրս գալիս Աստրալի հարթություն, իմ զուգահեռ կյանքեր։ Կարող եմ մի ամբողջ օր անցկացնել այլ մարմնում»,- ասել է Վալերիան և հավելել, որ իր կյանքերից մեկում օպերային երգչուհի է եղել։
Լուկյանովան ընդգծել է, որ չի դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին, իսկ ասկետիկ ապրելակերպն օգնում է իրեն երիտասարդ մնալ։
«Արդեն չորս տարի է՝ օրական մեկ անգամ եմ ուտում... Պետք է կուսակրոնություն պահեմ՝ խուսափեմ սեռական հարաբերություններից: Եվ ես չեմ կարող երեխա ունենալ, քանի որ չունեմ մայրական բնազդ»,- խոստովանել է Վալերիան:
Ավելին, նա երկար տարիներ ամուսնացած է։
«Հոգեպես ես ազատ եմ, բայց ունեմ ամուսին, ում հետ միասին ենք երկար տարիներ։ Մենք միասին ենք եղել դեռահաս տարիքից՝ 16 տարեկանից։ Նա լիովին պաշտպանում է իմ գաղափարախոսությունը։ Երկուսս էլ անմահության ենք ձգտում»,- պարզաբանել է Լուկյանովան։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ