ՀԱՊԿ-ն Ղազախստանում պահպանվող շինությունների վերահսկողությունը կփոխանցի տեղի անվտանգության ուժերին
Տեսանյութեր
Դաշնակից ուժերը լքում են Ղազախստանը: Արդեն մշակվում է ՀԱՊԿ ուժերի կողմից պաշտպանվող կառավարական շինությունների վերահսկողությունը տեղի անվտանգության ուժերին փոխանցելու ծրագիր, ասել է խաղաղապահ ուժերի հրամանատար, ՌԴ բանակի գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Այս մասին հայտնում է Skabeeva Telegram ալիքը։
ՀԱՊԿ հրամանատարությունն ու Ղազախստանի ղեկավարությունը համատեղ կպատրաստեն օբյեկտների փոխանցման պլան։ Դրանից հետո ռուսական եւ այլ զորքերը կլքեն հանրապետության տարածքը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաջադրանքները կատարելուց հետո ղազախական կողմի հետ համագործակցությամբ կկազմակերպվի վերադարձ մշտական տեղակայման կետեր», - հաստատել է Սերդյուկովը։ Զինվորները հայրենիք կվերադառնան Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից