Մարզասրահում պատռված լեգինսները հայտնի են դարձրել աղջկան (տեսանյութ)
ԺամանցԱղջիկը կիսվել է մարզման ժամանակ իր հետ պատահած անհարմար իրավիճակով և հայտնի դարձել ցանցում։ TikTok-ում տեղադրված տեսանյութը նկատել են The Sun-ում։
Համացանցում տեղադրված կադրերում fufugoes մականունով օգտատերը մարզասրահում իրեն նկարահանել է թիկունքից։ Նյութի հերոսուհին որոշել է ցուցադրել, թե ինչպես է ծանրաձող բարձրացնում, սակայն կքանիստ կատարելիս նրա լեգինսները պատռել են։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարզուհին ամաչելուց հետո ծիծաղում, ձողն իր տեղում դնում և ձեռքերով փակում անցքը։
Նրա հրապարակումը վիրուսային է դարձել՝ 16,7 միլիոն դիտում և 2,7 միլիոն հավանումով։ Համացանցի օգտատերերը զարմացել են աղջկա համարձակության վրա։ «Ես կչեղարկեի իմ անդամակցությունն այս մարզասրահում հենց հաջորդ օրը», «Ես ցնցված եմ ձեր արձագանքից: Դուք նույնիսկ չեք ամաչել»: «Դուք այնքան համարձակ եք: Երանի ունենայի ձեր ինքնավստահությունը», «Դու իմ հերոսուհին ես», - գրել են օգտատերերը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ