Ուսանողուհին ժամանակավորապես կորցրել է տեսողությունը թարթիչների երկարացումից հետո
ԱյլԲրիտանական Լիվերպուլ քաղաքից ուսանողուհին ժամանակավորապես կորցրել է տեսողությունը թարթիչների երկարացման անհաջող պրոցեդուրայի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
18-ամյա Ժասմին Դյուհերսթը ասել է, որ պրոցեդուրայի արդյունքն իր ուզածը չի եղել: Բացի այդ, կոսմետոլոգը պատահաբար սոսնձել է իր վերին և ստորին թարթիչները։
Մոտ մեկ շաբաթ անց նրա վիճակը վատացել է։ «Աչքերը շատ տաք էին թվում ու քոր էր գալիս։ Մրմռում էին, ջրակալում»,- պատմում է աղջիկը,- «Եվ մի առավոտ ես արթնանում եմ և չեմ կարողանում բացել դրանք»:
Պարզվել է` պատճառը կոսմետոլոգի օգտագործած սոսինձից առաջացած ծանր ալերգիկ ռեակցիան էր։ Ավելի ուշ Դյուհերսթի վիճակը բարելավվել է, սակայն նա կորցրել է թարթիչների մեծ մասը։
Թեեւ նա նախկինում թարթիչների երկարացում արել է, սակայն այս խնդիրն առաջին անգամ է բախվել։