Ավտովթար՝ Երևանում. պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գյուրջյան փողոցում՝ թիվ 14/11 հասցեի դիմաց, բախվել են Nissan Pathfinder և Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիարովրներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան