Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր ադրբեջանական զինված ուժերը հունվարի 11-ին սպանել են վեցից ութ հայ զինծառայողի։
«Հայաստանն ունի նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել է նա, սակայն չի խոսել ադրբեջանական կողմի կորուստների մասին։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին։
«Այսօր հայկական բանակը լիովին ոչնչացված է և չի կարող մեզ դիմադրել։ Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին՝ ինչպես իրենց ուժերով, այնպես էլ իրենց գործընկերների օգնությամբ։ Եթե տեսնենք մեր անվտանգությանը սպառնացող նվազագույն վտանգ, ապա այդ սպառնալիքն անմիջապես կոչնչացվի, որտեղ էլ որ լինի, որքան էլ խորը լինի Հայաստանի տարածքում։ Սա պետք է իմանան և հասկանան բոլորը»,- ասել է Ալիևը։
Նա նաեւ խոստովանել է, որ ադրբեջանական զինուժի երեկվա սադրանքը Գեղարքունիքի մարզում եղել է իր հրահանգով։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` երեկ` հունվարի 11-ին, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունեցել է երեք զոհ: