Մահմեդական կինը բեղերից ազատվելու միջոց է ներկայացրել և վախեցրել օգտատերերին
ԱյլTikTok-ի օգտատերերից մեկը բացահայտել է միջոց, որն օգտագործել է վաղ տարիքում՝ վերին շուրթերի մազերից ազատվելու համար և վախեցրել իր հետևորդներին։ Սոցցանցում համապատասխան տեսանյութը նկատել է The Sun-ը։
Տեղադրված կադրերում սև հիջաբ կրող նյույորքցի Մարիամ Մերչանտը խոսում է մանկության տարիներին հասակակիցների կողմից խիտ մազերի պատճառով իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: «Դրանք սափրելու փոխարեն (բեղերը- խմբ.), ես մոմով այրեցի»,- ասում է նա և ցույց տալիս տարիներ առաջ արված նկարը։ Լուսանկարում վեցամյա աղջնակ է՝ հյուսած մազերով և մուգ բեղերով։
Մահմեդական կնոջ տեսանյութը վիրուսային տարածում է գտել և հավաքել 1,5 միլիոն հավանում, օգտատերերը մեկնաբանություններում վրդովմունք են արտահայտել։ «Ես շատ տխրեցի այս պատմության պատճառով», «Ես չեմ հասկանում, թե ինչու են երեխաներն այդքան ծաղրում միմյանց», «Ինձ նույն պատճառով ծաղրել են: Եվ այն ժամանակ, և հիմա գեղեցիկ ես», «Խեղճ երեխա, ուզում եմ գրկել քեզ», - գրել են նրանք: