Տղամարդը մերկ ձեռքերով կռվել է երեք կոկորդիլոսի դեմ և սպանել նրանցից մեկին
ԱյլԶիմբաբվեի Արևմտյան Մաշոնալենդ նահանգի Կարիբա քաղաքի բնակիչը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ մերկ ձեռքերով կռվել է իր վրա հարձակված երեք կոկորդիլոսների դեմ և սպանել նրանցից մեկին։ Այս մասին հայտնում է Pindula-ն։
Առավոտյան Ալեքսանդր Չիմեդզան Կարիբա լճի ափին ձկնորսության համար որդեր փնտրելիս կոկորդիլոսների կողմից հարձակման է ենթարկվել։ Տղամարդուն հաջողվել է ձեռքը մտցնել նրանցից մեկի բերանը, ինչի արդյունքում սողունը սատկել է։
Տուժածը հոսպիտալացվել է ազդրի հատվածի վերքերով, ձեռքի և մատների կոտրվածքով։ Զիմբաբվեի բնակչի 23-ամյա կինը պատմել է, որ իր ամուսնուն հաջողվել է մերկ ձեռքերով պայքարել բոլոր սողունների դեմ, որոնք հարձակվել էին նրա վրա։ Կինը դեպքի մասին իմացել է միայն ձկնորսին հիվանդանոց տեղափոխելուց հետո։
Բժիշկները հիվանդի մաշկի փոխպատվաստում են կատարում: Նշվում է, որ բուժումը բարեհաջող է ընթանում։