«Իրավունք». Քաղաքապետի երդմանը Վեհափառ Հայրապետին հրավիրել են միայն նախորդ օրը ուշ երեկոյան
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» թերթի նախորդ համարում անդրադարձել էր, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա չէր ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Վեհափառ Հայրապետի բացակայությունը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց հետեւյալը. «Երեւանի նորանշանակ քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափառ Հայրապետի մասնակցության հրավերը ստացվել է նախորդ օրն ուշ երեկոյան, երբ այլեւս կարելի չէր փոփոխություն իրականացնել Նորին Սրբության ժամանակացույցի մեջ»: