Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ 

Փաշինյանը հակասում և հերքում է ինքն իրեն. ի՞նչ էր ասում վարչապետը ամիսներ առաջ

Վերլուծական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը թեև բովանդակային առումով նախորդների համեմատ նոր շեշտադրումներ չէր պարունակում, այնուամենայնիվ, այս հարցազրույցի ընթացքում էլ կարմիր թելի պես անցնում էին հակասությունները հենց իր` տարիներ կամ ամիսներ առաջ հայտարարությունների հետ։
 
Դիցուք` հեղափոխությունից հետո համազգային օրակարգերի շուրջ համախմբման կոչ անող Փաշինյանը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ Հայ Դատի օրակարգը առաջ մղելը կառավարության առաջնահերթություններից է։ Այսօր պարզվում է Հայ Դատը մշտապես եղել է բացառապես Սփյուռքի օրակարգը, իսկ Հայաստանի իշխանությունները այդ օրակարգի հետ որևէ առնչություն չեն ունեցել և չունեն։ Պարզից էլ պարզ է, որ նմանատիպ հայտարարություններով Փաշինյանը փորձում է սկիզբ դնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, որի թուրքական կողմից հնչեցված նախապայմաններից մեկը հենց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելն է։
 
Ի դեպ` նախապայմանների մասին։ Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում թուրքական կողմից նախապայմաններ առաջ քաշվեն։ Սա ասում է այն նույն Փաշինյանը, ով շաբաթներ առաջ թուրքական կողմից ստացված դրական ազդակների մասին էր հայտարարում։ Հետաքրքիր է՝ իսկ ե՞րբ Փաշինյանը հասկացավ, որ այդ նախապայմանները կարող են առաջ քաշվել` արդյոք՞ բանագնացների հանդիպման արդյունքներում է նրա մոտ այդպիսի մտավախություն ի հայտ եկել, թե նա, ի վերջո, ծանոթացել է թուրքական պաշտոնյաների հանրային հայտարարություններին։
 
Փաշինյանը նաև չբացառեց, որ թուրքական ապրանքների հոսքը մեր երկիր կարող է էապես հարվածել հայկական գյուղատնտեսությանը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանելուց թե Փաշինյանը, թե պատկան մյուս կառույցները համոզում էին գյուղատնտեսներին, որ նման ռիսկը գրեթե զրոյական է և որ ամեն բան հաշվարկված է հայրենի արտադրողին պաշտպանելու նպատակով։
 
Փաշինյանը ով հեղափոխությունից հետո ամբիոնից հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, այժմ խոստովանում է, որ սկսած 2018 թվականից հասկացել էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում չգտնվելու տեսական և գործնական հնարավորություն փաստացի չունի։
 
2018-ին խոստանալով անփոփոխ պահել ջրի սակագինը` 2021-ին Փաշինյանը այն, այնուամենայնիվ, բարձրացրեց, այժմ էլ հանդես է գալիս նմանատիպ մեկ այլ խոստումով, հայտարարելով, որ մոտակա տասը տարիների ընթացքում ջրի սակագինը չի փոխվի։
 
Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ մենաշնորհների դեմ պայքարում դեռևս որոշակի բացեր և թերություններ կան։ Երեկ վարչապետը պնդում էր, որ ՀՀ իշխանությունները ամբողջությամբ վերացրել են մենաշնորհը։
 
Վերը նշվածները ընդամենը մի քանի օրինակներ են այն հակասական հայտարարությունների, որոնք իր երեկվա ասուլիսի ընթացքում հնչեցրել է Փաշինյանը։ Մի բան ակնհայտ է, ՀՀ բարձրագույն ղեկավարության մոտ այդպես էլ չվերացավ պոպուլիզմը, արդյունքում ինքնահակասական մտքերի պակաս հանրային տիրույթում չի զգացվում...:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ամենադիտված