Քիմ Քարդաշյանի լուսանկարը հայտնվել է աֆրիկյան հյուսերի սրահի գովազդում
Ժամանց
Բրյուսելում գեղեցկության սրահի գովազդային պաստառի վրա տեղադրվել է Քիմ Քարդաշյանի՝ աֆրիկյան հյուսերով հին լուսանկարը։ Համապատասխան լուսանկարը հրապարակվել է Instagram-ի Diet Prada էջում։
«Ռյու Բրաբանտից ուղիղ Բրյուսել»,- հրապարակումը մակագրել են հեղինակները։
Մեկնաբանություններում սոցցանցերի օգտատերերը ծաղրել են աֆրիկյան արմատներ չունեցող Քիմ Քարդաշյանին սևամորթներին բնորոշ սանրվածքների վարսավիրանոցի գովազդային պաստառի վրա դնելու գաղափարը։ Միաժամանակ հեգնանքով էին վերաբերվում այն փաստին, որ դա տեղի է ունեցել Եվրոպայում։
«Շատ բնորոշ այս քաղաքի համար», - գրել է օգտատերերից մեկը: Նա հավելել է, որ որպես սևամորթ ճանապարհորդ՝ ինքը հիացած չէ Բրյուսելով:
«Եթե ինձ մեկ դոլար վճարեին ամեն անգամ, երբ եվրոպացիներն ասեն՝ «Մենք ռասան այնպես չենք ընկալում, ինչպես դուք ԱՄՆ-ում», ես շատ հարուստ կլինեի», - մեկնաբանել է ծագումով լատինոամերիկացի աղջիկը։
Միևնույն ժամանակ, որոշ օգտատերեր ենթադրել են, որ Քիմ Քարդաշյանն առնչություն չունի այս պաստառի հետ և կարող է նույնիսկ դատի տալ այն տեղադրողներին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ