«Երկրում խաղաղություն, հրացան, հեծանիվ, հեռախոս»․ ի՞նչ են խնդրել մասիսցի երեխաները Ձմեռ պապիկից (տեսանյութ) ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագին Մեր 2026 թվականի երազանքը խաղաղությունն է (տեսանյութ) «Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է Մեզ համար փորձություն էր, որ մեր ղեկավարին ապօրինի ազատազրկեցին, բայց կարողացանք դա պատվով հաղթահարել․ Մասիս համայնքի ղեկավար (տեսանյութ) Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց (տեսանյութ) Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ամենօրյա կանոնավոր թռիչքներ կլինեն․ կմեկնարկեն Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ (տեսանյութ) Ցուցադրական քայլ. Ալիևի համար կարևոր է՝ Փաշինյանը հաղթի 2026-ին. քաղաքագետը՝ բենզինի ներմուծման մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Մասիս քաղաքում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Պաշտոնական ընդդիմությունը գուցե կհամարձակվի գումարել գիտնականների ու մտավորականների համաժողով․ Արմեն Այվազյան Վթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Այս կիրակի տարվա վերջին պատարագն եմ մատուցելու Մայր Տաճարում 

Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան

Ադրբեջան

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ այս շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.

«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում, հայկական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել: Այս մասին լրատվականներին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։

Սակայն ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և իրավիճակը կայուն է ու գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:

Շաբաթվա ընթացքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարություններ են տարածվել (փետրվարի 9-ին և փետրվարի 11-ին), թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի, ինչպես նաև Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքերում էլ, ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցիների տարածած տեղեկությունները։

Շաբաթվա ընթացքում ՀՀ ՄԻՊ-ը այցեր է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր և փաստահավաք աշխատանքների մանրամասներ հրապարակել։ Մասնավորապես, ըստ պաշտպանի, Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով։

Երեկ մամուլում և սոցիալական ցանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ, մասնավորապես Սյունիքի Կապան քաղաքի հատվածում սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ։ Ըստ լրատվամիջոցների, Կապանի մի քանի դիրքերից հայկական ստորաբաժանումները պետք է ետ քաշվեն։

Մինչ այս պահը տվյալ տեղեկատվության կապակցությամբ որևէ պաշտոնական արձագանք չկա մեր պաշտպանական գերատեսչության կողմից։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Փետրվարի 7-ին 8 հայ ռազմագերիներ են վերադարձվել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ, փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ են հայ ռազմագերիները վերադարձել Հայաստան։

Ըստ տեղեկությունների, նոյեմբերի 16-ին գերեվարված բոլոր տղաները վերադարձվել են։ Հայրենիք վերադարձած ռազմագերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Նրանցից 6-ը նույն օրը վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ հետագա ծառայությունը շարունակելու համար։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզում գերեվարվել էր 32 հայ զինծառայող։ Մինչ փետրվարի 7-ը նշված 32 զինծառայողներից հայրենիք էր վերադարձել 26-ը, որոնցից 6-ին առաջադրվել էին մեղադրանքներ։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։

Ադրբեջանական կողմը, վերադարձնելով 8 ռազմագերիներին, հայտնել էր, որ Հայաստանը պարտավորվել է գերիների դիմաց տեղեկություններ տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը այդ առնչությամբ նշել է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ «Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»,-ասել է նա։

«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է։ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝ անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձին:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը հայ գերիների վերադարձը համարել է կարևոր մարդասիրական ժեստ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- հավելել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս թվիթթերի իր էջում անդրադարձել է Բաքվից Երևան վերադարձած ռազմագերիների թեմային՝ շնորհակալություն հայտնելով դիվանագետներին՝ հայ գերիների վերադարձի համար։

Փետրվարի 9-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի հետևանքով ունենք 3812 զոհ։ Զոհերից 3736-ը զինծառայող է, 76-ը՝ քաղաքացիական անձ։

Փաշինյանը նշել է, որ 217 մարդու գտնվելու վայրը անհայտ է, որոնցից 196-ը զինծառայող է, իսկ 21-ը քաղաքացիական անձ։

Այլ թեմաներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին։

«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում Զասն ընդգծել է, որ «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում:

Զասի խոսքով՝ կողմերի առջև այժմ լուրջ խնդիր է դրված սկսել սահմանի սահմանազատման և հետագայում սահմանազատման գործընթացը, ինչը մեծ ու բարդ աշխատանք է, որը, ըստ Զասի, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Բաքուն պատրաստվում է մինչև 2023թ․ վերջերը ավարտին հասցնել մինչև Հայաստանի սահման ձգվող 110 կմ-ոց երկաթգծի շինարարությունը։

«2021թ․ սկսված աշխատանքները շարունակվում են։ Նախագիծը 24 տոկոսով իրագործվել է»,-հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը АзерТАдж-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան։

«Միջանցքն իր դերը կունենա Թուրքիա և արտաքին շուկաներ, դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու գործում», – հայտարարել Է Ալիևը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը փետրվարի 24-ին Վիեննայում անցկացնելու նախաձեռնությունը հայկական կողմինն է։

«Նրանք առաջարկել են հանդիպել Ավստրիայում կամ Շվեյցարիայում։ 2009 թ․ Շվեյցարիայում արդեն հանդիպման անհաջող փորձ է եղել, դրա համար էլ որոշվեց հանդիպել Վիեննայում»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Չավուշօղլուն։ Նա նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
Այդ կապակցությամբ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որոշում կայացնելով չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Ձերբակալվել է 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Փետրվարի 9-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել Պնախարարին՝ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ։ Պատգամավորը նշել է, որ 2020 թվականից հետո, բոլոր ՊՆ նախարարները խոսել են, որ հայեցակարգեր են մշակվում, բայց դրանք դեռ չեն քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, ապա հետաքրքրվել է, թե ի վերջո ի՞նչ ժամկետներում է այդ հայեցակարգը շրջանառվելու։

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով հարցադրմանը, նշել է, թե մշակվել է հայեցակարգ, որը ոչ ամբողջությամբ է իր կողմից ընդունելի, այն ուղարկվել է լրամշակման։ «Արդյունքները շուտով կհրապարակվեն, ոչ մի բան փակ չէ, կարող եք միանալ քննարկումներին»,- նշել է Պապիկյանը։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցակացվել են մասնագիտական վարժանքներ, մարտավարամասնագիտական, մեթոդագործնական պարապմունքներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երկրում խաղաղություն, հրացան, հեծանիվ, հեռախոս»․ ի՞նչ են խնդրել մասիսցի երեխաները Ձմեռ պապիկից (տեսանյութ) ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագին Մեր 2026 թվականի երազանքը խաղաղությունն է (տեսանյութ) «Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է Թող մեր մայրերն այլևս պատերազմ չտեսնեն․ Մասիսի բնակիչ (տեսանյութ) Մեզ համար փորձություն էր, որ մեր ղեկավարին ապօրինի ազատազրկեցին, բայց կարողացանք դա պատվով հաղթահարել․ Մասիս համայնքի ղեկավար (տեսանյութ) Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց (տեսանյութ) Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ամենօրյա կանոնավոր թռիչքներ կլինեն․ կմեկնարկեն Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ (տեսանյութ)Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան Ցուցադրական քայլ. Ալիևի համար կարևոր է՝ Փաշինյանը հաղթի 2026-ին. քաղաքագետը՝ բենզինի ներմուծման մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Մասիս քաղաքում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Պաշտոնական ընդդիմությունը գուցե կհամարձակվի գումարել գիտնականների ու մտավորականների համաժողով․ Արմեն ԱյվազյանԻնչու Էրդողանը կարող է Ռուսաստանին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետՓաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն ԱյվազյանՎթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Այս կիրակի տարվա վերջին պատարագն եմ մատուցելու Մայր ՏաճարումՎագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր․ Նաիրա ԶոհրաբյանՏոկաևը Թրամփին հրավիրել է ՂազախստանՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնող 25-ամյա երիտասարդը. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ) Գրենլանդիայի վարչապետը գնահատել է ԱՄՆ-ի` կղզին զավթելու ցանկությունըՄտել եք քաղաքացու գրպանը, նոր թանկացումներ՝ երևանցիների գլխին․ ավագանու նիստը թեժ է անցել (տեսանյութ)Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել ենԱլիևը կրկին մեկնել է Ստեփանակերտ ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա վիրավորՈւկրաինան և Միացյալ Նահանգները հակամարտության դադարեցման վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր են պատրաստել․ ԶելենսկիՄեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն կոչ է արել ՀՀ իշխանություններին պահպանել Սահմանադրությունը՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնինԿայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը ՀՀ նախագահը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալովԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ Որ երկիրը կարող է դառնալ Եվրոպայի առաջնորդը․ PoliticoԱյսուհետ Մասիս համայնքի մանկապարտեզները կլինեն անվճար. համայնքապետ Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. Գալյանը ներկայացրել է իշխանությունների փոխզսպման կարգավորումները Իմ պաշտանանկության շուրջ քննարկում եղել է, որոշում դեռ չկա. Շիրակի մարզպետ Ֆինլանդիայում գրանցվել է 2000 թվականից ի վեր գործազրկության ամենաբարձր մակարդակըԱշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին․ տեղափոխելու են կալանավայր ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի ՍարգսյանըՍպերցյանը` Ռուսաստանի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ուզում եմ հասկանալ, դուք ո՞ր էմոցիայից դրդված չեք խոստովանում՝ ով է ձեր քաղաքական առաջնորդը (տեսանյութ)Կանադայի մի նահանգ որոշել է անջատվել երկրիցԵրեւանի բյուջեն մեծանում է ու դառնում ավելի անկախ՝ սեփական եկամուտների հաշվին (տեսանյութ)Բան չմնաց, 6 ամսից ռադ եք լինելու, Թաթայի երգի տակ լավ էլ պարում եք, շարունակեք պարել (տեսանյութ) Եվրոպան Սուրբ Ծնունդը կնշի առանց պատերազմի․ Ակցիա Սանկտ Պետերբուրգում՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների (տեսանյութ) Օրբանը հայտարարել է Ուկրաինայի հակամարտության նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի փոփոխության մասինՊաշտոնյայի կինն ամուսնու քարտից գումար է գողացել․ Սեքսուալ բնույթի գործողություններ՝ աղջկա նկատմամբ (տեսանյութ)Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել էԳրոսսին ՄԱԿ-ին կոչ է արել ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև երկխոսության մեջՊԵԿ նախագահի տեղակալի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Պենտագոնը հաստատել է Դանիային մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքըԱդրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
Ամենադիտված