«Հայացքը շատ բան է որոշում»․ Սաթենիկ Հազարյան (լուսանկար)
ԱյլԴերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Սաթենիկը կրում է բաց երանգի հանդերձանք․ ժիլետ, բաճկոն, որոնք համադրել է նույն գույնի լայնեզր գլխարկի հետ։ Նա վառ ու արտահայտիչ շպարով է, մազերն արձակված են։ «Ի՞նչ կարող է պատմել հայացքը կնոջ մասին: Արդյո՞ք նրա հայացքից կարելի է հասկանալ, թե ինչ է նա ապրում, զգում, մտածում եւ այլն: Ասում են` հայացքը շատ բան է որոշում: Դե´ ասեք տեսնեմ` ի՞նչ է ասում իմ այս հայացքն` ըստ Ձեզ», - գրել է դերասանուհին։