Գոհար Ավետիսյանը՝ բաժանությունից հետո իր և նախկին ամուսնու հարաբերությունների մասին (տեսանյութ)
ԺամանցԴիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջապես խոսել է բաժանությունից հետո իր և ամուսնու հարաբերություններից: Նա ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է որդու և Սերյոգայի՝ իր նախկին ամուսնու մասնակցությամբ տեսանյութ և կից գրել.
«Շատերն են հարցնում, թե ինչ հարաբերություններ ունեմ ես Սերյոգայի և իր ընտանիքի հետ՝ հիանալի: Սերյոգան, երբ ցանկանա, կարող է գալ տեսնելու Գասպարին: Լիլիա տատիկը նույնպես օգնում է թոռան հարցում»,- գրել է նա:
Մեկ այլ տեսանյութին էլ կից դիմահարդարը գրել է. «Զարմանալի է, բայց բաժանությունից հետո Սերյոգան սկսել է ավելի հաճախ ժամանակ անցկացնել որդու հետ և ամեն հանդիպմանը նա նվիրում է Գասպարին խաղալիք մեքենաներ»,- նշել է դիմահարդարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ