Տղամարդը ստացել է 1 տրիլիոն ֆունտ ստեռլինգի չեկ՝ էլեկտրաէներգիայի անջատման համար
ԱյլՄեծ Բրիտանիայում տղամարդուն աստղաբաշխական գումարի չեկ են ուղարկել այն բանից հետո, երբ նա մի քանի օր անցկացրել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է LADbible-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Յորքշիր նահանգի Հեբդեն-Բրիջ քաղաքում, որը Արուեն ցիկլոնի հարվածի տակ էր հայտնվել 2021 թվականի նոյեմբերին: Տարերքի պատճառով տեղի բնակիչները ստիպված են եղել մի քանի օր մնալ առանց էլեկտրականության։ Ավելի ուշ, տեղական էլեկտրաէներգիայի ընկերությունն սկսել է հաճախորդներին ծանուցումներ ուղարկել էլեկտրաէներգիայի անջատումների դիմաց փոխհատուցման մասին:
Հեբդեն-Բրիջի բնակիչ Գարեթ Հյուզը Twitter-ում հրապարակել է Northern Powergrid-ից ստացված չեկի լուսանկարը: Փաստաթղթից հետևում է, որ ընկերությունը մտադիր է նրան վճարել ավելի քան երկու տրիլիոն ֆունտ ստեռլինգ։ «Շնորհակալ եմ փոխհատուցման համար։ Այնուամենայնիվ, նախքան չեկը կանխիկացնելու գնալը, ասեք, վստա՞հ եք, որ կձգեք նման գումարի», - հարցրել է բրիտանացին հաղորդագրության մեջ: