Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին Հայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումները Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից է Արթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան 27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» 

ՔՊ-ականների պոպուլիզմն ու միմյանց հաշվին «միավոր» հավաքելը նոր թափ է ստանում

Վերլուծական

ՔՊ-ական մի շարք պաշտոնյաներ, կարծես, չեն խորշում անգամ սեփական թիմակիցների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելուց: Համենայնդեպս, այդ մասին է վկայում նրանց վարքը: Այն բանից հետո, երբ վերջիններս պաշտոնի բարձրացում են ունենում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն սկսում են քննադատել նախորդի այս կամ այն վարքը այս կամ այն իրավիճակում, կամ երևույթներ, որոնք եղել են  նախորդի ղեկավարման տարիներին: Սակայն, ուշագրավն այն է, որ տվյալ ՔՊ-ականները այդ ժամանակ նույնպես ոլորտում պաշտոն են զբաղեցրել, սակայն, չգիտես ինչու, որևէ երևույթ կամ իրավիճակ նրանց կողմից քննադատության չի արժանացել:

Դիցուք` Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը առիթը բաց չի թողնում խոսել Հայկ Մարությանից ժառանգած երևույթներից և խնդիրներից: Օրինակ վերջերս նա բողոքում էր աշխատանքի ժամին սելֆի անողներից, քաղաքացիների հարցումներին ոչ պատշաճ արձագանքող պաշտոնյաներից, անգամ ավտոբուսների վարորդների աշխատավարձից, որը շատ ավելի մեծ է քան դիրքերում կանգնած տղաներինը: Սակայն, չգիտես ինչու երբ Սարգսյանը փոխքաղաքապետ էր նա այդ ամենը չէր նկատում, նա չէր համեմատում վարորդների և դիրքերում կանգնած տղաների աշխատավարձերը, երբ քվեարկում էր այդ նույն վարորդների աշխատավարձերը բարձրացնելու օգտին:

Նմանատիպ մի իրավիճակ է նաև առողջապահության նախարարությունում: Անահիտ Ավանեսյանը, ով փոխնախարարից դարձավ նախարար, որոշ հարցերում քննադատում է Արսեն Թորոսյանի քաղաքականությունը: Ավանեսյանը ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանոմ ծխողների թվի նվազում չկա, սակայն, երբ Թորոսյանի հետ մեկտեղ իրականացնում էր հակածխախոտայաին ռեֆորմը, Ավանեսյանը չէր էլ մտածում կարծիք հայտնել, որ այդ ռեֆորմը չի ծառայելու իր նպատակին:

Լոռու փոխմարզպետ աշխատած Արամ խաչատրյանը, ով այնուհետև դարձավ մարզպետ, այնուհետև սկսեց քննադատել իր նախորդին՝ Անդրեյ Ղուկասյանին, մատնացույց անելով այս կամ այն չլուծված խնդիրը մարզում: Խաչատրյանը կասկածի տակ էր առել Ղուկասյանի կողմից պետական միջոցների նպատակային օգտագործումը, մասնավորապես՝ վառելիքի ծախսը, դպրոցական խորհուրդների անդամների նոր կազմը, Վանաձորի քաղաքապետարանի կողմից «Քաղաքացու Օր» միջոցառման ծախսերի վերահսկողությունը:

Նազելի Բաղադասարյանը, լինելով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, իր պատգամավորական կարիերայի ընթացքում միայն մեծ տոներին է հիշել հարազատ մարզի խնդիրների մասին, թեև քաղաքացիները հաճախ են դժգոհել Բաղդասարյանի թիմակիցներից, ովքեր, ըստ էության, մարզում զբաղված էին թիթեռ նկարելով: Անշուշտ, լինելով պատգամավոր` Բաղդասարյանը կարող էր ցանկության դեպքում միջամտել այս կամ այն խնդրի լուծմանը` քաջ տեղյակ լինելով դրանց առկայության մասին: Սակայն, խնդիրները Բաղդասարյանը հիշեց միայն այն բանից հետո, երբ ինքը նշանակվեց մարզպետի պաշտոնում` այսպիսով բոչկա գլորելով նախկին մարզպետ Հովհաննես Հովհաննիսյանի վրա, դժգոհելով թեկուզև ոչ ուղղակի, այլ տողատակով վերջինիս կատարած աշխատանքից: Իսկ միթե՞ այդ բացերը Բաղդասարյանը չէր նկատել նախկինում...

Ինչպես տեսնում ենք՝ պոպուլիզմը և սեփական թիմակիցների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելու ցանկությունը բնորոշ է նաև հեղափոխական թիմի ներկայացուցիչներին, ինչպես ասում են` իշխանությունը քաղցր բան է և այդ իշխանությունը պահելու, աշխատանքի բուռն իմիտացիա անելու նպատակով ՔՊ-ականները, կարծես թե, ոչնչից չեն խորշում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ամենադիտված