Լվովի քաղաքապետը գիշերային գնդակոծությունն անվանել է հրթիռների քանակով ամենախոշորներից մեկը
Աշխարհ«Լվովի շրջանի գիշերային գնդակոծությունը հրթիռների քանակով դարձել է ամենախոշորներից մեկը»,- ասել է քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովին։
«Այս գիշեր Լվովի մարզում երկու օդային հարձակում է տեղի ունեցել և հրթիռային թռիչքների երկու ալիք: Լվովում ոչ մի հրթիռ չի ընկել: ՀՕՊ ուժերը լավ են աշխատել»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքի շնորհիվ հայտնի չէ՝ արդյոք Լվովը եղել է գնդակոծության թիրախ։
«Յավորովսկի շրջանի գյուղերից մեկում հրթիռի բեկորները մասամբ վնասել են երկաթուղային ենթակառուցվածքը: Շրջակա տներում պատուհանները դուրս են թռել: Եվ այս ամենը 20 կիլոմետրանոց գոտում է մինչև Եվրամիության սահմանը», - հավելել է Սադովին:
Լվովի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի խոսքով՝ հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։