Ավազի հզոր փոթորիկ է հարվածել Իրաքին
ԱշխարհՄայիսի 16-ին ավազի հզոր փոթորիկ է հարվածել Իրաքին, որի հետևանքով առնվազն 4000 մարդ հիվանդանոցում է հայտնվել:
Ամբողջ երկրում փակվել են օդանավակայանները, դպրոցները և տարբեր պետական գրասենյակներ։
Սա Իրաքում վերջին ժամանակներում առաջին ավազային փոթորիկը չէ։ Այս ամսվա սկզբին փոթորիկը խլեց առնվազն մեկ մարդու կյանք, իսկ ավելի քան 5000 մարդ հոսպիտալացվել էր շնչառական խնդիրներով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքը ռեկորդային ջերմաստիճանի, երաշտի և հազվադեպ անձրևների պայմաններում կլիմայական ճգնաժամի համար ամենախոցելի երկրների ցանկում հինգերորդն է։