Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին սկսել է բաց թողնել ընթիքը՝ գումար խնայելու համար
ԱշխարհSky News-ի հարցման համաձայն՝ հարցվածների 65%-ն անջատում է ջեռուցումն՝ էներգիայի ծախսերը կրճատելու համար, փորձում է քիչ ուտել (27%), աշխատել տնից (31%), գնումներ կատարել էժան սուպերմարկետներից (44%)՝ ինչ-որ կերպ ծայրը ծայրին հասցնելու համար:
Sky News-ի տվյալներով՝ մինչև տարեվերջ գնաճը կհասնի 10%-ի, ինչի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի շատ բնակիչներ կփոխեն իրենց սովորությունները՝ կոմունալ ծառայությունների և վառելիքի ծախսերը նվազեցնելու համար։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ աղքատության մեջ ապրող բրիտանացիների թիվը հաջորդ տարի կարող է հասնել 1 միլիոնի։