Շվեդիան և Ֆինլանդիան չորեքշաբթի օրը համատեղ հայտ կներկայացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
ԱշխարհՇվեդիան և Ֆինլանդիան չորեքշաբթի օրը հայտ կներկայացնեն ՆԱՏՕ-ին՝ կազմակերպությանը միանալու համար, երեքշաբթի ասել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։
«Վաղը մենք միասին հայտ կներկայացնենք», - մեջբերում են եվրոպական լրատվամիջոցները Անդերսոնի խոսքերը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ ասուլիսում։
Նա նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան որոշել են «ՆԱՏՕ-ին անդամակցելու ողջ ընթացքում գնալ ձեռք ձեռքի տված»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման, իսկ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի: