Մենք սպասում ենք Թուրքիային ՀԱՊԿ-ում. ՌԴ Պետդումայի պատգամավոր
ԱշխարհՆԱՏՕ-ին նոր երկրների մուտքի որոշումը կարող է հանգեցնել դաշինքի պառակտման, նման ելքի դեպքում Թուրքիան կարող է մտածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցության մասին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Ադալբի Շխագոշեւը։
«Ես արդեն ասել եմ, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ կարող է հանգեցնել դաշինքի պառակտման։ Եթե դա տեղի ունենա, մենք սպասում ենք Թուրքիային ՀԱՊԿ-ում»,- ասել է Շխագոշևը։
Խորհրդարանականի խոսքով՝ Էրդողանը լուրջ քաղաքական գործիչ է՝ ՀԱՊԿ-ի հետ Թուրքիայի համագործակցությունը կարող է «միջազգային անվտանգության իրավիճակը նոր ուղղության վերածել»։