Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հավիստոն ստորագրել է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մինչ այդ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն պաշտոնապես հաստատել է դաշինքին միանալու երկրի խորհրդարանի ընդունած որոշումը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հավիստոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը կուղարկվի մայիսի 17-ին։ Ըստ Հավիստոյի՝ Ֆինլանդիան, անդամակցելով ՆԱՏՕ-ին, չի փոխի իր արտաքին քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է