Բլինքենն ու Չավուշօղլուն ԱՄՆ-ում քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները
ԱշխարհՄայիսի 18-ին ԱՄՆ-ում սպասվում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Չավուշօղլուն պաշտոնական այցով է լինելու ԱՄՆ-ում՝ «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» շրջանակում նախարարների մակարդակով առաջին հանդիպումն իրականացնելու համար։
Քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության, ԱՄՆ-ից Թուրքիայի F-16 կործանիչների նոր խմբաքանակ գնելու, թուրքական ինքնաթիռներն արդիականացնելու և այլ հարցեր։
Ըստ գործակալության՝ նախատեսվում է նաև քննարկել Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը։