Հակամարտության դեպքում ԵՄ-ն Վրաստանին ու Մոլդովային կաջակցի այնպես, ինչպես այժմ Ուկրաինային է աջակցում․ Բորել
ԱշխարհՎրաստանի և Մոլդովայի տարածքներում զինված հակամարտություն ծավալվելու դեպքում Եվրամիությունը պատրաստ է այդ երկրներին տրամադրել նույն աջակցությունը, ինչն այժմ Ուկրաինային է տրամադրում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ջոզեպ Բորելը Բրյուսելում՝ վրացական լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ։
«Մենք ամեն կերպ կօգնենք Վրաստանին՝ մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք գիտենք, որ Վրաստանն ու Մոլդովան Ռուսաստանից վտանգ են զգում, և մենք պատրաստ ենք նրանց աջակցել այնպես, ինչպես այժմ Ուկրաինային ենք աջակցում։ Բարեբախտաբար, Վրաստանում ու Մոլդովայում պատերազմ չի ընթանում»,- Բորելի խոսքերն է մեջբերել Վրաստանի հանրային հեռարձակողը։