Black Lives Matte-ի համահիմնադիրը ծախսել է հիմնադրամին պատկանող գումարներն իր հարազատների վրա
ԱշխարհBLM-ի համահիմնադիր Պատրիս Հան-Քալորսը անցյալ տարի հիմնադրամին պատկանող միլիոնավոր դոլարներ է ծախսել իր հարազատների վրա:
Ըստ Daily Mail-ի՝ 970,000 դոլար է հատկացվել Պատրիսի հորը՝ «կրեատիվ ծառայությունների» համար, իսկ ավելի քան 840,000 դոլար՝ նրա եղբորը (նկարում)՝ «կազմակերպչական անվտանգության» համար։
Նշվում է, որ BLM-ն փորձել է արդարանալ՝ անվտանգության հարցերը, ըստ շարժման առաջնորդների, չի կարելի վստահել մասնավոր անվտանգության ընկերություններին, քանի որ դրանք ղեկավարում են նախկին ոստիկանները։
Հան-Քալորսի ծախսերը հայտնի են դարձել հարկային փաստաթղթերի հրապարակման միջոցով, որոնք կազմակերպությունը պարտավոր է տրամադրել շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակը հաստատելու համար։
Պատրիսը հրաժարական է տվել անցյալ տարի` 1,4 միլիոն դոլար արժողությամբ տների գնման սկանդալի պատճառով: Ավելին` ավելի ուշ պարզվել է, որ շարժման մյուս առաջնորդները թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել: