Զախարովան անակնկալ է խոստացել՝ ի պատասխան Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու
ԱշխարհՌուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի որոշմանը անակնկալ կլինի, սակայն միջոցները կլինեն ռազմական, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա անակնկալ կլինի: Դա մեր պաշտպանության գերատեսչության խնդիրն է: Իհարկե, համապատասխան որոշում կկայացվի՝ հաշվի առնելով գործոնների ամբողջ շրջանակը և այն առանձնահատկությունները, թե ինչպես կզարգանա Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս բոլոր պարամետրերից ելնելով որոշում կկայացվի, բայց առաջին հերթին դա, իհարկե, զինվորականների գործն է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ինչ ռազմատեխնիկական միջոցներ է նախատեսում կիրառել Ֆինլանդիայի նկատմամբ։
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն ուղղված է առճակատման։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի։ Միաժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի համարում էկզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար։