Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ պատերազմ չեն ցանկանում. Ֆրանսիայի ԱԳՆ
ԱշխարհՈ՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն պատերազմում Ռուսաստանի հետ և չեն ցանկանում կռվել նրա հետ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։
«Ուզում եմ հստակ հիշեցնել, որ մենք պատերազմական վիճակում չենք Ռուսաստանի հետ, ոչ ԵՄ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն: Եվ մենք բոլորս Ռուսաստանի դեմ պատերազմ չենք ցանկանում… Մեր կողմից որևէ էսկալացիա չկա»,- ասել է Լեժանդրը BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանն է «սրում իրավիճակը»։