Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ կապված Թուրքիայի «մտահոգությունները» լուծելու միջոց կա․ Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները լուծելու միջոց կա, հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ ելք կա։ Կարծում եմ, որ մենք ի վերջո կհասնենք դրան, եւ շատ կարեւոր է, որ լսենք բոլոր անդամներին ու նրանց մտահոգությունները այս գործընթացում, եւ մենք, անշուշտ, կլսենք Թուրքիային»,- ասել է Ուոլեսը խորհրդարանին՝ հավելելով, որ կզրուցի իր թուրք գործընկերոջ հետ:
Ֆինլանդիան եւ Շվեդիան չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել դրան՝ մեղադրելով երկրներին այն խմբավորումների աջակցության մեջ, որոնց ինքը ահաբեկչական է համարում։