Թուրքիան շարունակում է հերքել նաև Պոնտոսի հույների ցեղասպանությունը
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարությանը։
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «Անկարան ամբողջությամբ մերժում է Հունաստանի իշխանությունների հայտարարությունները»։
«Մենք Հունաստանին կոչ ենք անում համագործակցության միջոցով ջանքեր գործադրել հանուն խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի և չխեղաթյուրել փաստերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին մեղադրել է «պատմությունը իռացիոնալ խեղաթյուրելուն ուղղված ջանքերը համառորեն շարունակելու մեջ»։
Նշենք, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ողբերգության տարելիցի կապակցությամբ իր Twitter-ում գրել է. «Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք պահպանում ենք 353000 զոհերի հիշատակը, հարգում ենք պոնտացիների մեծ ներդրումը երկրի տնտեսական, հոգևոր և սոցիալական կյանքում, ինչպես նաև ազգային պայքարում»։