Թուրքիան ՆԱՏՕ-ին առաջարկել է փոխել դաշինքի հիմնական խնդիրը
ԱշխարհՀյուսիսատլանտյան դաշինքի համար գլխավոր խնդիրը պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքն առաջարկել է փոխել ՆԱՏՕ-ի գործունեության հիմնական ուղղությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է։ ՆԱՏՕ-ի համար գլխավոր պայքարը պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը: Իսկ դուք (Ֆինլանդիա և Շվեդիա) անմիջական կապի մեջ եք այն կառույցների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրները ճանաչում են որպես ահաբեկչական»,- ասել է կուսակցության մամուլի քարտուղարը։