Ռուսաստանը ոչ մեկին անվճար գազ չի մատակարարի. Պեսկով
ԱշխարհՌուսաստանը, ակնհայտ է, մտադիր չէ իր բնական գազը ոչ ոքի անվճար մատակարարել։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Regnum-ը։
«Մենք տեղեկություն չունենք այն բոլոր ընկերությունների մասին, որոնց հետ «Գազպրոմը» պայմանագրեր ունի», - ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան ֆիննական «Գասում» ընկերության հայտարարությունը, թե ինքը պատրաստ չէ Ռուսաստանից գնած գազի դիմաց վճարել ռուբլով։
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ ռուսական գազի մատակարարման պայմանագրերի մանրամասները պետք է ճշտվեն «Գազպրոմի» հետ։ «Բայց ակնհայտ է, որ ոչ ոք ոչ ոքի անվճար ոչինչ չի մատակարարի»,- ընդգծել է նա։