Ռուսաստանը արտաքսել է ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունից արտաքսվել է ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Գալիբ Աղաևիը։ Հաղորդվում է, որ Աղաևը Ռուսաստանից արտաքսվել է մայիսի 19-ին, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները:
Գալիբ Աղաևին արտաքսելու որոշումը կայացվել է անցյալ տարվա վերջին՝ Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից։ Դատարանը Աղաևին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ և տուգանել 5000 ռուբլով՝ Ռուսաստանից բռնի արտաքսմամբ։ Բացի այդ՝ դատարանը որոշել է Աղաևին տեղավորել Եգորսկի քաղաքային թաղամասում գտնվող Ռուսաստանի ՆԳՆ օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնում։