Արցախի ռուս խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը վիրավորվել է, իսկ եղբորորդին՝ զոհվել
ԱշխարհՈւկրաինայում մահացել է Ռուսաստանի ազգային հերոս, Արցախի ռուս խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի եղբորորդին, Մուրադովն ինքը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Baza telegram ալիքը։
Ըստ տեղեկությունների՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար է եղել։ Հունվարի սկզբին նրան և իր գործընկերներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։
Ըստ Baza-ի՝ Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։ Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո այս պահին հիվանդանոցում է։ Հեռագրային ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Սալմանի աճյունն է բերվել իրենց հայրենիք՝ Դաղստանում՝ Դերբենտի շրջան։ Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել և դուրս է գրվել հիվանդանոցից։