Ավստրիայի նախկին արտգործնախարարը հրաժարական է տվել
ԱշխարհԱվստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը հրաժարական է տվել «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից, հայտնում է ընկերությունը։
«Ռոսնեֆտ նավթային ընկերություն» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է տիկին Կարին Կնայսլի՝ ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում մայիսի 20-ից։», - ասել է «Ռոսնեֆտ»-ը։
Անցյալ շաբաթ նավթային ընկերության տնօրենների խորհուրդը լքել են նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը և Nord Stream 2 AG (Nord Stream 2-ի օպերատոր) գործադիր տնօրեն Մաթիաս Ուորնիգը։