Զելենսկին նոր օրենք է ստորագրել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է պատժամիջոցների մասին նոր օրենքը, որը թույլ կտա բռնագրավել այն մարդկանց ունեցվածքն ու ակտիվները, ովքեր աջակցում են ռուսական ռազմական գործողությանը։ Գերագույն Ռադան այս օրինագիծը հաստատել է մայիսի 12-ին։
«Պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման կարգը, որն այս կամ այն կերպ աջակցում է օկուպանտների ագրեսիային Ուկրաինայի դեմ, թույլ կտա արագ և արդյունավետ կերպով համալրել Ուկրաինայի բյուջեն թշնամիների հաշվին»,- ասել է Զելենսկին։
Օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հետախուզելու է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները, որոնք ենթակա են արգելափակման՝ նշված Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումներում։
Նման գործերով դատական գործերը վարելու է Գերագույն հակակոռուպցիոն դատարանը։