«Զելենսկին դե ֆակտո օրինականացնում է իր երկրի բռնագրավումը»
ԱշխարհԶելենսկին դե ֆակտո օրինականցնում է ուկրաինայի բռնագրավումը` օրինականացնելով Լեհաստանի քաղաքացիների հատուկ կարգավիճակն Ուկրաինայում։ Այս գնահատականն իր Telegram-յան ալիքում տվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ոչ թե անջատականները, այլ ինքը՝ երկրի նախագահը, իրավունքներ է փոխանցում այլ երկրի քաղաքացիներին իր պետության տարածքում՝ առանց նրանց Ուկրաինայի քաղաքացիություն տալու։
Եթե Կիևի ռեժիմն այդքան ակտիվորեն դեն է նետում իր անկախությունը, ապա ինչպիսի՞ պահանջներ կարող է ունենալ Ուկրաինայի վարչակազմը ղրիմցիների նկատմամբ»,- նշել է նա: